Իրանը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնություններ ձևակերպել մեկ ամսվա ընթացքում

Իրանը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնություններ ձևակերպել մեկ ամսվա ընթացքում

Իրանը մեկ ամսվա ընթացքում կկարգավորի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ սահմանված ընթացակարգերը: Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքահորերի փոխնախարար, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը: 

«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության շուրջ վերջնական համաձայնությունները՝ դա կարող Է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա», - ասել Է նա Սանկտ Պետերբուրգում ընթացող «Ռուսաստանցի արդյունաբերող» միջազգային համաժողովում:

Իրանը նաև շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության հետ գործընկերության բնագավառում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում և պատրաստ Է տրամադրել իր ծովային նավահանգիստների ենթակառուցվածքը համապատասխան նախագծերի իրականացման համար:

«Ռուսաստանցի արդյունաբերող» համաժողով-ցուցահանդեսը, որը նվիրված Է արդի պայմաններում արդյունաբերության պետական աջակցությանը և ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելուն, տեղի Է ունենում Պետերբուրգում:

Համաժողովին մասնակցում են ավելի քան 220 բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ձեռնարկություններ, զարգացման ինստիտուտներ, տեխնիկական համալսարաններ Ռուսաստանի ավելի քան 35 տարածաշրջաններից և 10 երկրներից՝ Աբխազիայից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև Լատինական Ամերկայի և Կարիբյան ավազանի երկրներից:

Աղբյուրը՝   armenpress.am