Գործազրկությունը պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել

Գործազրկությունը պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել

Աշխատաշուկայում այսօր աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք, և պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնավոր հատվածից ահազանգեր ենք ստանում, որ աշխատող գտնելու պրոբլեմ ունեն»,–ասաց Փաշինյանը։

 Նարեկ Մկրտչյանն էլ ի պատասխան հայտնեց, որ 2022-ի երկրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 13 տոկոս, իսկ 2021-ին այն եղել է 14.5 տոկոս.

«Այսինքն գործազրկության մակարդակի նվազումը էական է:  Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունը 3260 թափուր աշխատատեղ է հավաքագրել, իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 9800 թափուր աշխատատեղ կա։ Այս տարի ունենք նաև 50 400 գրանցված գործազուրկ, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով»,–ասաց նախարարը։

Մկրտչյանը հայտնեց նաև, որ առաջիկա 3 տարիներին գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի, ՏՏ-ի, փոխադրումների և առողջապահական սպասարկման ոլորտներում աշխատակիցների կարիք կլինի։

Աղբյուրը՝   news.am