Անկանխիկ գործարքների շարունակական աճ կա. միայն հոկտեմբերին 30 տոկոս աճ է գրանցվել

Անկանխիկ գործարքների շարունակական աճ կա. միայն հոկտեմբերին 30 տոկոս աճ է գրանցվել

Հայաստանում  անկանխիկ գործարքների շարունակական աճ կա. հոկտեմբեր ամսվա տվյալներով ունենք 30 տոկոս աճ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կատավարության նիստում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Միայն հոկտեմբերին 1 միլիարդ 837 միլիոն է կազմում ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը: Շարունակական աճ կա ինչպես գործարքների թվի, հետվճարի ծավալի, շահառուների թվի ավելացման, այլև միջին հետվճարի առումով: 10 հազարով ավելացել է շահառուների թիվը»,- հայտնեց նախարարը՝ հավելելով, որ միայն հոկտեմբերին որպես քեշբեք կենսաթոշակառուներին է վերադարձվել 160 մլն դրամ:

Աղբյուրը՝   news.am