Ճապոնիան ձմռան ամիսներին կանցնի ԷլեկտրաԷներգիայի խնայողության

Ճապոնիան ձմռան ամիսներին կանցնի ԷլեկտրաԷներգիայի խնայողության

Ճապոնիայում այսօրվանից մեկնարկել է ԷլեկտրաԷներգիայի խնայողության ժամանակահատվածը: Էլեկտրամատակարարման խափանումների մտավախությունից ելնելով՝ իշխանությունները մարդկանց կոչ են անում ձմեռային սեզոնի ընթացքում՝ մինչև մարտ, ավելի տաք հագնվել տանը, ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա:

 «Մենք բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկենք կայուն Էլեկտրամատակարարում ապահովելու համար», - հայտարարել Է Ճապոնիայի Էկոնոմիկայի նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Նա հավելել Է, որ Տոկիոն համոզելու Է համապատասխան երկրներին՝ ապահովել հեղուկացված բնական գազի մատակարարումները Ճապոնիային: Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում կառավարությունը միավորների համակարգի միջոցով կպարգևատրի էլեկտրականությունը խնայող սպառողերին:

Գործակալությունը նշում է, որ Ճապոնիան կարող Է այս ձմռանը կայուն Էլեկտրամատակարարում ապահովել, սակայն կառավարությունը ցանկանում Է ապահովագրվել այնպիսի անկանխատեսելի հանգամանքների դեպքում, ինչպիսիք տարերային աղետներն են կամ վթարներն Էլեկտրակայաններում:

Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները հայտարարել էին երկրում բոլոր միջուկային ռեակտորները վերագործարկելու ծրագրերի մասին. դրանք այժմ աշխատելու են անվտանգության նոր միջոցառումների պահպանմամբ` «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած միջուկային աղետից հետո, որն առաջացել էր ուժգին երկրաշարժի և ցունամիի պատճառով: 2015 թվականից ի վեր Ճապոնիան առաջին անգամ է էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմի անցնում:

Աղբյուրը՝   armenpress.am