Արմեն Արզումանյանն ու Արման Խոջոյանը ընդունել են ԱԶԲ Պետություն-մասնավոր գործընկերության գրասենյակի ղեկավարին

Արմեն Արզումանյանն ու Արման Խոջոյանը ընդունել են ԱԶԲ Պետություն-մասնավոր գործընկերության գրասենյակի ղեկավարին
Նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Արման Խոջոյանը նոյեմբերի 30-ին ընդունել են ADB-ի (Ասիական զարգացման բանկի) Պետություն-մասնավոր գործընկերության գրասենյակի ղեկավար Հելեն Ստյուարդի գլխավորած պատվիրակությանը։
 Քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, համապատասխան մեխանիզմների կիրառմանը վերաբերող հարցեր։
 Հանդիպման ընթացքում հյուրերին համառոտ ներկայացվել են ՊՄԳ-ի մասին ՀՀ օրենսդրության շրջանակը, ինչպես նաև ՊՄԳ գործընթացի հիմնական փուլերը։