Կառավարության որոշմամբ ևս 606 մլն. դրամ է հատկացվել Լոռու մարզի սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար

Կառավարության որոշմամբ ևս 606 մլն. դրամ է հատկացվել Լոռու մարզի   սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
1853-Ն որոշմամբ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով հատկացվել է մոտ 460 մլն դրամ հետևյալ աշխատանքների համար։
Փամբակ համայնքի Եղեգնուտ և Լեռնաջուր բնակավայրերի կենտրոնական փողոցների լուսավորության համակարգերի կառուցում և նորոգում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ (Լեռնաջուր բնակավայր) - 6,983.3 մլն դրամ։
Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցում, Արջահովիտ բնակավայրի ոռոգման ներքին ջրատարի կառուցում, Շենավան, Կաթնաջուր, Ծաղկաբեր, Արևաշող, Գեղասար բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում, Սարահարթի 10-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ոռոգման համակարգի կառուցում, Լեռնավանի ջրագծերի կառուցում և ներքին ցանցավորում (Արևաշող բնակավայր) - 24,282.3 մլն դրամ։
 Լոռի Բերդ համայնքի Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցի ընդլայնում - 12,762.6 մլն դրամ
Լեռնանցք համայնքի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատում և ջրահեռացման համակարգի կառուցում - 8,710.0 մլն դրամ
 Լոռի Բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում- 13,283.8 մլն դրամ
 Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի ներհամայնքային ճանապարհի կանոնավոր տուֆ քարով սալարկում - 13,289.7 մլն դրամ
Ախթալա համայնքի Շամլուղ, Ճոճկան, Նեղոց բնակավայրերում ջրատարների կառուցում - 42,584.5 մլն դրամ
 Թումանյան համայնքի Լորուտ, Ահնիձոր, Մարց, Շամուտ և Աթան բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրագծերի վերանորոգում - 117,315.7 մլն դրամ
 Շնող համայնքի փողոցների հիմնանորոգում - 160,266.87 մլն դրամ
 1856-Ն որոշմամբ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով հատկացվել է մոտ 146 մլն դրամ․ Օձուն համայնքի բնակավայրերի փողոցների նորոգում սալարկմամբ - 52,446.0 մլն դրամ
 Օձուն համայնքի Օձուն բնակավայրի 11-րդ փողոցի նորոգում ասֆալտապատմամբ - 18,720.0 մլն դրամ
Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի խմելու ջրի ցանցի խողովակաշարի մասնակի վերանորոգում, Գոգարան բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերակառուցում, Շիրակամուտ բնակավայրի 14, 16 և Կրասնոդարի փողոցների խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգում, Հարթագյուղ բնակավայրի խմելու ջրի ջրագծերի և ակունքների վերանորոգում - 61,030.3 մլն դրամ։
Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցում, Արջահովիտ բնակավայրի ոռոգման ներքին ջրատարի կառուցում, Շենավան, Կաթնաջուր, Ծաղկաբեր, Արևաշող, Գեղասար բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում, Սարահարթի 10-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ոռոգման համակարգի կառուցում, Լեռնավանի ջրագծերի կառուցում և ներքին ցանցավորում, /Սարամեջ բնակավայր/ -14,293.3 մլն դրամ: