2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքի Երասխ, Սուրենավան և Արմաշ բնակավայրերում գազատար է կառուցում

2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքի Երասխ, Սուրենավան և Արմաշ բնակավայրերում գազատար է կառուցում
Շուրջ 17 կմ երկարությամբ գազատարի կառուցումը կիրականացվի նաև 2023 թվականի ընթացքում։ Հաջորդ տարի սուբվենցիոն մեկ այլ ծրագրով նախատեսվում է ներտնտեսային ցանցի կառուցում։
Նշենք, որ վերոնշյալ բնակավայրերում գազատար խողովակաշար չի եղել, արդյունքում բնակիչները կապահովվեն բնական կապույտ վառելիքով։
Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 347 միլիոն դրամ, որի 65%–ը հատկացնում է Կառավարությունը, 35%–ը՝ համայնքը։