Հաշմանդամության գնահատման նոր մոդելն է քննարկվել

Հաշմանդամության գնահատման նոր մոդելն է քննարկվել

2021 թ. ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, և այժմ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն համապատասխանեցնել հարակից օրենքների եզրույթներն ու հասկացությունները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հարցը ներկայացնելով, նշել է, որ 2023 թ. փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում գործարկվելու է ֆունկցիոնալության միջազգային դասակարգչով գնահատումը, իսկ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննության դեպքում՝ գործող բժշկասոցիալական փորձաքննությունը:

Այս տրամաբանությամբ հարակից օրենքներում իրավական կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում, որոնք արժանացել են հանձնաժողովի հավանությանը: Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

Աղբյուրը՝   shabat.am