Երևանի կենտրոնում անշարժ գույքի միջին շուկայական գները 14.4 տոկոսով աճել են

Երևանի կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական գինը 2022-ի հոկտեմբերին 760500 դրամ է կազմել։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի տվյալներից։
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 14.4% է, 2021-ի հոկտեմբերին արժեքը 665 հազար դրամ է եղել։ Իսկ այս տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը կազմել է 1.4%, անշարժ գույքի միջին շուկայական գները Երևանի կենտրոնում մեկ քառակուսի մետրի համար եղել են 750 հազար դրամ։
Աղբյուրը՝ armenpress.am