Վրաստանում ավտոմեքենայի շահագործման ծախսերն աճել են

Վրաստանում ավտոմեքենայի շահագործման ծախսերն աճել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,4 տոկոս։ 

Geostat-ի փոխանցմամբ, բազային գնաճը 2022 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,1 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի սահմանվել է 7,2 տոկոս։

Բնակարանների գծով իրական հարկի մասով նկատվել է 34,1 տոկոս գնաճ, բնակարանների ընթացիկ սպասարկում և վերանորոգում հատվածում՝ 11,8 տոկոս, էլեկտրաէներգիա, գազ և ջեռուցման այլ տեսակներ՝ 5,6 տոկոս:

Գներն աճել են նաև տրանսպորտային ծառայություններում՝ 13,8 տոկոս, անձնական փոխադրամիջոցների շահագործման մեջ՝ 8,2 տոկոս, տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար՝ 2,1 տոկոս:

Աղբյուրը՝   168.am