Գնաճի բարձրակետը հաղթահարվել է. Թուրքիայի ֆինանսների նախարար

Գնաճի բարձրակետը հաղթահարվել է. Թուրքիայի ֆինանսների նախարար

Թուրքիայի ֆինանսների եւ գանձապետարանի նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել է, որ երկիրը հաղթահարել է գնաճի բարձրակետը եւ մտել այդ ցուցանիշի նվազման թրենդ։

Տարեկան գնաճը Թուրքիայում նոյեմբերին դանդաղել է առաջին անգամ մեկուկես տարվա ընթացքում՝ 84,39 տոկոս հոկտեմբերի 85,51 տոկոսի համեմատ, երկուշաբթի ավելի վաղ տեղեկացրել էր վիճակագրության ազգային ինստիտուտը (ТUIK)։ Նոյեմբերին սպառողական գների աճը, գերատեսչության տվյալներով, կազմել է 2,88 տոկոս։

«Եթե իրադարձությունների անսպասելի գլոբալ զարգացում տեղի չունենա, մենք հետեւում ենք թողել գնաճի բարձրակետը եւ մտել նվազման թրենդ»,- գրել է Նեբաթին Թվիթերում։

Աղբյուրը՝   news.am