Վրաստանում մանդարինի բերքն այս տարի ավելի քիչ է. կանխատեսումը՝ 40-45 հազար տոննա

Վրաստանում մանդարինի բերքն այս տարի ավելի քիչ է. կանխատեսումը՝ 40-45 հազար տոննա

Վրաստանում շարունակվում է 2022 թ. մանդարինի սեզոնը: Ֆերմերները համեմատաբար ուշ են սկսել բերքահավաքը՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Jnews-ի փոխանցմամբ, մանդարինի բերքն այս տարի ավելի քիչ է, քան նախորդ տարի, կանխատեսումը՝ 40-45 հազար տոննա է։ Բերքի նվազմանը զուգընթաց արտահանողները խոսում են թանկացումների մասին։

Աջարիայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Ջիմշեր Դիասամիձեի խոսքով, մինչ այժմ հավաքվել է շրջանում մանդարինի բերքի մոտ 30-40%-ը, իսկ բերքահավաքը կշարունակվի առաջիկա 20 օրերին։

Նոյեմբերի առաջին կեսին հավաքված վաղահաս մանդարինի գինը կազմել է մինչև 2 լարի (0,74 դոլար), մինչդեռ այժմ հավաքվող «ունշիու» մանդարինի տեսակի մեծածախ գինը տատանվում է 0,7-1 լարիի (0,26-0,37 դոլար) սահմաններում: Ֆերմերական գինը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 0,1 լարիով (0,04 դոլար):

Ֆերմերները ցածր բերքատվությունը հիմնականում կապում են 2022 թվականի գարնանը և ամռանը եղանակային անբարենպաստ պայմանների հետ, ըստ նրանց՝ բերքի վրա բացասաբար են ազդել գարնան անձրևոտ եղանակը, իսկ ամռանը՝ երկարատև երաշտը։

Արտահանվող մանդարինների գնման գները տատանվում են 0,8-1 լարիի (0,3-0,37 ԱՄՆ դոլար) սահմաններում։

Պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանում հավաքվել է 57,2 հազար տոննա մանդարին։

Աղբյուրը՝   panorama.am