Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս ոսկի գնել

Հնդկաստանում գործարկվել է աշխարհում առաջին բանկոմատը, որը թույլ է տալիս ոսկի գնել

Բանկոմատը, որը թույլ է տալիս վարկային կամ դեբետային պլաստիկ քարտերից գումարով ոսկե մետաղադրամներ գնել, սկսել է սպասարկել հաճախորդներին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում (Տելենգանի նահանգ), գրում է The Economic Times-ը։ Սա առաջին նման ավտոմատն է, որն աշխատում է իրական ժամանակի ռեժիմում ոչ միայն Հնդկաստանում, այլեւ աշխարհում:

Սարքը թողարկվել է հնդկական Goldsikka Pvt Ltd մասնավոր ընկերության կողմից, որը մշակել է ոսկու վաճառքի նորարարական տեխնոլոգիա: Բանկոմատը պարունակում է 5 կգ մետաղադրամ 24-կարատանոց ոսկուց։

Այն թույլ է տալիս ձեռք բերել ոսկի 0,5 գրամից մինչեւ 100 գրամ։ Բանկոմատի կարեւոր առանձնահատկությունն այն է, որ դրա էկրանին ոսկու գինը թարմացվում է իրական ժամանակում՝ Լոնդոնի բորսայում այս թանկարժեք մետաղի գնանշումների փոփոխություններին համապատասխան:   

Աղբյուրը՝   news.am