«Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդանից փոխանցվեց Մեծամորին

«Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդանից փոխանցվեց Մեծամորին
Դեկտեմբերի 6-ին Հրազդանում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին փոխանցվեց Մեծամորին:
Միջոցառմանը ներկա էր Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, որն իր շնորհակալական խոսքում վստահեցրեց՝ Մեծամորը պատրաստ է ստանձնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը և հաջորդ տարի բոլորին հրավիրեց Մեծամոր: