Հարթ վերանորոգմանը կհաջորդեն վերելակների փոխարինման աշխատանքները
Ձմռան նախապատրաստական շրջանում իրականացվող աշխատանքների շրջանակներում սկսվել են Մեծամոր քաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման աշխատանքները:
Դրանց ընթացքին հետևելու և կատարված աշխատանքների որակը ստուգելու համար Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանն այցելել է քաղաքի բազմաբնակարան շենքեր, որտեղ նոյեմբերի 11-ից մեկնարկել են վերանորոգման աշխատանքները։
Այցի շրջանակներում Էդգար Հովհաննիսյանը տեղեկացրել է բնակիչներին, որ տանիքների վերանորգման աշխատանքները փոխակապակցված են հաջորդ փուլով վերելակների փոխարինման աշխատանքների հետ: «Ամուր տանիքներից է կախված վերելակների հետագա աշխատանքը»,- փաստել է Հովհաննիսյանը:
Աշխատանքներն իրականացվում են թվով 5 բազմաբնակարան շենքերում՝ 2Բ, 4Բ1, 6Բ1, 8Բ1, 8Բ2 հասցեներում։ Ծրագրի ավարտից հետո պատրաստ կլինի 1820 քառ․մ վերանորոգված հարթ տանիք։
Ծրագիրը իրականացվում է բացառապես համայնքի միջոցներով, որը կազմում է 7մլն․ ՀՀ դրամ։
Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություն «Արմ Մեգա Գրուպ» ՍՊԸ, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն «ՆՈ ՕՆԱ» ՍՊԸ։