Ավարտվել են լուսավորության ցանցի թարմացման աշխատանքները «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում

Ավարտվել են լուսավորության ցանցի թարմացման աշխատանքները  «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում
«Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցները հիմնանորոգվում են այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Տվյալ փողոցներում իրականացվել են հիմնային, եզրաքարերի տեղադրման, խճապատման աշխատանքներ, իսկ ասֆալտապատման աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարվա գարնանը՝ KFW ծրագրի ծրջանակներում «Անի» թաղամասում անցկացված/անցկացվող նոր ջրագծերի փորձարկումից հետո։
Ասֆալտապատման աշխատանքները ձգձգվում են՝ խուսափելու համար ասֆալտապատված փողոցները հետագայում քանդելու հնարավոր ռիսկերից։