«Ֆինանսական շուկայի վայրիվերումները կարելի է զսպել միայն պետության զարգացման երկարաժամկետ դոկտրինի առկայության դեպքում»,-Աշոտ Օսիպյան

«Ֆինանսական շուկայի վայրիվերումները կարելի է զսպել միայն պետության  զարգացման երկարաժամկետ դոկտրինի առկայության դեպքում»,-Աշոտ Օսիպյան

«Փոխարժեքի շուկայի ներկայիս տատանումները   կապված են  պատերազմական իրավիճակի և  տնտեսության լոք-դաունի հետ»-ejc.am-ի հետ զրույցում նշեց Բանկային կառավարման դպրոցի (BMS) հիմնադիր, տնտեսագետ Աշոտ Օսիպյանը։

Ըստ  նրա, ձևավորվել էին բացասական սպասումներ, որոնք    դրսևորվեցին դրամից հրաժարվելու  միտումով։ Ֆինանսական շուկայում ձևավորված պահանջարկը սպեկուլյատիվ  էր, քանի որ  օբյեկտիվորեն ոչ տնտեսությունը և ոչ էլ ֆիզիկական անձինք դոլարի այդ  ծավալի պահանջարկ չունեին։ Ա․ Օսիպյանի գնահատականով՝  ԿԲ-ի կողմից կատարված  մոտ 60 մլն դոլարի  արտարժութային ինտերվենցիան  «հանգստացրեց» շուկան։ «Դա որոշակի դրական ազդակ  էր և ցույց տվեց, որ շուկան, ըստ էության կայուն  է կենտրոնական բանկն ունի շուկան կայունացնելու ամբողջ գործիքակազմը»։

 Միաժամանակ տնտեսագետը  կարծում է, որ դրամի վրա փոխարժեքի ճնշումները շարունակվելու են, քանի դեռ տնտեսության զարգացման ուղղությամբ իրական քայլեր չեն արվել և մարդկանց մոտ ձևավորված բացասական սպասումները չեն մարել։  «Այս իրավիճակում հնարավոր է որ փոխաժեքը կրկին բարձրանա, բայց դրանից վախենալ պետք չէ, քանի որ անհրաշետության դեպքում ԿԲ-ն կրկին կմիջամտի», նշել է տնտեսագետը։

Իսկ փոխարժեքի բարձրացմամբ  պայմանավորված  որոշակի գնաճային ճնշումները, նրա գնահատականով անխուսափելի են քանի որ «ըստ էության մեր երկիրը  կախվախություն ունի ներմուծումից և փոխարժեքի փոփոխությունը  հանգեցնելու է գնաճի»։ Իսկ ինչ վերաբերում է արդեն արձանագրված գնաճին, Ա․ Օսիպյանը  նշեց, որ  2-2,3 տոկոս գնաճը շատ ցածր է, կան երկրներ որտեղ տնտեսությունը զարգանում է անգամ 9-10  տոկոս գնաճի դեպքում։ Ըստ նրա, ԿԲ-ի  ծրագրած 4-6 տոկոսանոց գնաճը  իդեալական է տնտեսության զարգացման համար։

Ա․ Օսիպյանը  ստեղծված իրավիճակում կապիտալի արտահոսքի ռիսկերի  առումով  նշեց, որ թեև դա ևս անխուսափելի է, բայց այդ մասին խոսելը դեռևս  շուտ է և կանխելու համար պետք է  քայլեր ձեռնարկել ։ «Իհարկե   քայլեր ձեռնարկելը  չի նշանակում ադմինիստրատիվ միջամտություն, այսինքն փոխանցումների  սահմանափակում, քանի որ դա ավելի կխթանի կապիտալի արտահոսքը  և այն կարող է մասսայական դառնալ», -ասաց Ա․ Օսիպյանը։

Նրա  համոզմամբ, հիմա շատ կարևոր է, որ պետությունը փարատի տնտեսվարողերի բացասական սպասումները։ Պետությունը պետք է միջոցառումներ, գործիքեր  կիրառի, որպեսզի ֆինանսական շուկան, տնտեսությունը կայունացնի և կապիտալի փախուստ Հայաստունում տեղի չունենա։ Ա․ Օսիպյանի կարծիքով՝ կորոնավիրուսի հաղթահարման ծրագրերը  ադյունավետ չէին և այս ետպատերազմական իրավիճակում պետությունը տնտեսության զարգացման նպատակով նոր մոտեցումներ կիրառի։

«Սա նոր իրավիճակ է, և  պետությունը պետք է վերաիմաստավորի մեր երկրի տնտեսության զարգացումը։  Այսօր յուրաքանչյուր քաղաքացի վերաիմաստավորում է իր և պետության դերը։  Ես կարծում եմ , որ մեր տնտեսությունն ու պետությունը պետք է ունենան զարգացման երկարաժամկետ դոկտրին, որը  բոլորի համար ընդունելի լինի, իսկ իրականացման արդյունքները՝ տեսանելի։  Այն  առնվազն տասը  տարվա համար պետք է նախանշի Հայաստանի տեղը  և  դերը  համաշխարհային տնտեսության մեջ»,-ընդգծեց  Աշոտ Օսիպյանը։  

Տեղեկանք․ 1993 թ. նոյեմբերի 22-ին, երբ շրջանառության մեջ դրվեց  Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, 1 դոլարի դիմաց ԿԲ-ի սահմանած  փոխարժեքը  14,65 դրամ էր։ Այնուհետև  մոտ մեկ տարվա ընթացքում դրամի կտրուկ արժեզրկումը բերեց նրան, որ   1994թ․-ի տարեվերջին դոլարի փոխարժեքը հասավ 404 դրամի։ Հետագա տարիներին ևս դրամի փոխարժեքը ցնցումներ ունեցավ, սակայն մինչև 1997թ․-ը ԿԲ-ը  վարում էր փոխարժեքի  կառավարման խիստ  քաղաքականություն և կայուն փոխարժեքի քաղաքականությունը համատեղվում էին արտարժութային ինտերվենցիաների հետ:  Հետագայում  ԿԲ-ն աստիճանաբար նվազեցրեց իր մասնակցությունը և ներգրավելով առևտրային բանկերին՝  խթանելով նաև   միջբանկային շուկայի զարգացումը։

 Ֆինանսական շույակում փոխարժեքի վայրիվերումները անցած 27 տարիների ընթացքում պարբերաբար շարունակվել են և հիմնական միտումը եղել է դեպի արժեզրկում:Դրամի արժևորում՝(540/521), տեղի ունեցավ 2003թ․-ին, երբ ԿԲ-ն անցավ ՀՀ դրամով պարտադիր պահուստավորման։ Դրամի փոխարժեքի պիկը դոլարի նկատմամբ գրանցվել է 2003թ. մարտի 17-ին՝ 591,76 դրամ, իսկ ամենացածր արժեքը՝ 2008թ. օգոստոսի 4-ին՝ 300,7 դրամ։ Հիշեցնենք նաև, որ իր գոյության պատմության մեջ դոլարը ամենաբարձր ցուցանիշին հասավ 2014թ.-ի դեկտեմբերի 17-ին, երբ 1 դոլարի վաճառքը տատանվում էր 620-635 դրամի միջև: