Կոտայքի մարզում չեն դադարում կառավարության սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքները

Եթե ամփոփելու լինենք այս տարվա սուբվենցիոն ծրագրերը, ապա պետք է արձանագրենք, որ 2022 թվականին մարզի 10 համայնքի կողմից ունեցել ենք հաստատված 60 ծրագրային հայտ՝ ընդհանուր 12.1 մլրդ. դրամ արժեքով:
Այս պահի դրությամբ 60 սուբվենցիոն ծրագրերից
8 ծրագիր ավարտված է
41 ծրագիր ընթացքի մեջ է
11 ծրագիր մրցութային գործընթացի տարբեր փուլերում է գտնվում:
Եվ այսպես, ավարտված ծրագրերով
Ակունք համայնքի Ակունք, Կապուտան, Նոր գյուղ, Կոտայք, Զառ բնակավայրերում կապիտալ ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհահատվածներ
Ակունքը ձեռք է բերել նաև վերհան ավտոմեքենա
Ակունքի Սևաբերդ և Զառ բնակավայրերում բարելավվել են ջրամատակարարման համակարգերը
Բյուրեղավան համայնքը կրկին սուբվենցիոն ծրագրերով կառուցված քաղաքային պոլիկլինիկայի համար ձեռք է բերել նոր գույք
Բյուրեղավան քաղաքում արդիականացվել է ոռոգման համակարգը
Բյուրեղավանի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում ասֆալտապատվել և բարեկարգվել են փողոցների, բնակելի շենքերի բակեր
Ջրվեժ համայնքում կառուցվել է լուսավորության համակարգ
Նաիրի համայնքի բնակավայրերում արդիականացվել են խմելու ջրի, ինչպես նաև կոյուղու ցանցերը:
Սրանք ավարտված ծրագրերն են:
Հաջորդիվ մանրամասն հաշվետվություն կներկայացնենք սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ծրագրերի բյուջեի, պետության և համայնքի մասնաբաժինների վերաբերյալ՝ ըստ առանձին համայնքների: