Ֆինլանդիայում առգրավվել է Ռուսաստանի հետ կապված 11 զբոսանավ

Ֆինլանդիայում առգրավվել է Ռուսաստանի հետ կապված 11 զբոսանավ

Ֆինլանդիայի իշխանությունը առգրավել է Ռուսաստանի հետ կապված 27 զբոսանավերից 11-ը, հայտնում է Yle հեռուստաալիքը՝ հղում տալով երկրի մաքսային ծառայությանը:

Ներկայացուցիչ Սամի Ռակշիտը նշել է․

«ՌԴ-ի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով 11 զբոսանավ այժմ հետաքննության տակ է, մնացած բոլոր նավերը վերադարձվել են իրենց տերերին»։ Իշխանությունները սակայն, զբոսանավերի գտնվելու վայրի մասին ոչինչ չեն հայտնել:

Փետրվարից ի վեր Ֆինլանդիայի իրավապահ մարմինները ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակում 187 ընթացակարգ է իրականացրել: Բռնագրավված ակտիվների արժեքը գնահատվում է 191 միլիոն եվրո (մոտ 198 մլն դոլար):

Աղբյուրը՝   news.am