Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով

Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով

Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Գործակալությունը «B+» մակարդակում հաստատել է նաև բանկի կենսունակությունը:

Գործակալության հրապարակած զեկույցում  նշված է, որ բանկն արժանացել է նման գնահատականի՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության և իրացվելիության, ինչպես նաև բարենպաստ տնտեսական միջավայրի ստեղծման:

Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում ընդգծվում է ընթացիկ տարում բանկի ակտիվների որակի  բարելավման և գործառնական շահույթի նշանակալի աճի մասին: Գործակալությունը նաև նշում է բանկի կապիտալիզացիայի բարձր մակարդակի մասին, որը զգալիորեն գերազանցում է կարգավորողի նվազագույն պահանջները, ինչն էլ հաստատում է բանկի կենսունակության բարձր մակարդակը:

Բանկը վրահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Աղբյուրը՝   b24.am