Արտաշատ համայնքում շինարարական ակտիվ եռուզեռ է

Արտաշատ համայնքում շինարարական ակտիվ եռուզեռ է
2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքում շարունակում են ընթանալ տարբեր աշխատանքներ: Դրանց մի մասն արդեն ավարտական փուլերում են գտնվում:
Ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներն ավարտին են մոտեցել Այգեպատ և Այգեզարդ բնակավայրերում:
Այգեպատում կառուցվում է ընդհանուր 1.210 կմ երկարությամբ ոռոգման ցանց, արժեքը՝ 47 մլն 345 հազար դրամ։
Այգեզարդում՝ 2. 8 կմ երկարությամբ ոռոգման ցանց, արժեքը՝ 176 մլն 500 հազար ՀՀ դրամ:
Ոռոգման համակարգի կառուցման և նորոգման աշխատանքների 40%-ը ֆինանսավորում է համայնքը, 60%-ը՝ Կառավարությունը:
Ավարտական փուլում են նաև Այգեպատի 3 փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Անցկացվող գազի գծի երկարությունը 900 գծամետր է, արժեքը՝ 12 մլն 745.190 ՀՀ դրամ՝ համայնք-պետություն համապատասխանաբար 55% և 45% համաֆինանսավորմամբ:
Մրգավան բնակավայրում ավարտին են մոտեցել Մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 21 միլիոն ՀՀ դրամ, որից 65%–ը հատկացնում է համայնքը, 35%–ը՝ Կառավարությունը։
Արտաշատ քաղաքային համայնքի Սամվել Հակոբյան փողոցում ևս ավարտին են մոտեցել ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 926 գծամետր երկարությամբ: