2022 թ.-ին աճել է անշարժ գույքի բնագավառում ներդրումների պահանջարկն ինչպես ռուսաստանցիների, այնպես էլ հայերի մոտ

2022 թ.-ին աճել է անշարժ գույքի բնագավառում ներդրումների պահանջարկն ինչպես ռուսաստանցիների, այնպես էլ հայերի մոտ

Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վրաստանը գլխավորել են ռուսաստանցիների կողմից արտասահմանյան անշարժ գույքի բնագավառում ներդրումներ կատարելու ամենապահանջված երկրների վարկանիշային ցուցակն՝ ըստ տարվա նախնական արդյունքների։

Այս մասին հայտնել է ТАСС գործակալությունը։

«Ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված ուղղությունների հնգյակում են Թուրքիան (հայտերի 24%), Արաբական Միացյալ Էմիրությունները (10%), Վրաստանը (9%), Իսպանիան և Հունաստանը (8-ական %), – նշվում է նյութերում։

Տասնյակում են հայտնվել նաև Կիպրոսը, Թաիլանդը, Չեռնոգորիան, Ֆրանսիան, Ինդոնեզիան։ Նշվում է, որ 11 ամսվա ընթացքում արտասահմանյան անշարժ գույքի նկատմամբ ռուսաստանցիների պահանջարկն աճել է 89%-ով՝ ավելի շատ, քան ԱՊՀ մյուս երկրների մեծ մասում։

Այս ցուցանիշով Ռուսաստանին գերազանցել է միայն Մոլդովան, որտեղից նույն ժամանակահատվածում երկու անգամ ավելի շատ գնման հայտ է ստացվել նախորդ տարվա համեմատ։ Պահանջարկը գրեթե հավասարապես աճել Է Հայաստանում և Ղրղզստանում` համապատասխանաբար 43% և 44%:

Հետազոտության համաձայն՝ արտասահմանում անշարժ գույքի գնման հայտերի ամենամեծ մասը բաժին է ընկնում Մոսկվային (44,6%), Սանկտ Պետերբուրգին (10%) և Կրասնոդարի երկրամասին (4,9%): Մոսկվացիներն առաջատար են նաև միջին բյուջեով, որը 11 ամսվա ընթացքում կազմել է 300 000 եվրո:

Այս տարի ռուսաստանցի գնորդները հաճախ են ընտրել անշարժ գույք ներդրումային նպատակներով, նշում է Tranio-ն։ Դուբայում օբյեկտների հայտերի ավելի քան մեկ երրորդը (36%) բաժին է ընկնում վարձակալությամբ տրվող անշարժ գույքին և նորակառույց շենքերին՝ վերավաճառքի համար:

Ինդոնեզիայում (65%) և Թաիլանդում (38%) հիմնական պահանջարկը բաժին է ընկնում անշարժ գույքին զբոսավայրերում, որը հարմար է ինչպես սեփական հանգստի, այնպես էլ վարձակալությամբ տալու համար: Թուրքիայում անշարժ գույքը ռուսաստանցիներին հետաքրքրում է բնակության թույլտվություն կամ անձնագիր ստանալու և հետագայում անշարժ գույքը վերավաճառելու համար (50%):

Աղբյուրը՝    168.am