Գլոբալ առումով վիճակը Լարսում կայունանում է, բեռնատարները միջինը 5-7 օրում անցնում են անցակետը. Արմեն Սիմոնյան

Գլոբալ առումով վիճակը Լարսում կայունանում է, բեռնատարները միջինը 5-7 օրում անցնում են անցակետը. Արմեն Սիմոնյան

«Հոկտեմբերի 8-ի Ղրիմի կամրջի հայտնի իրադարձություններից 2-3 շաբաթ անց Լարսի անցակետում սկսվեց խիստ վերահսկողություն իրականացվել բեռնատարերի նկատմամբ»,-ԱԺ  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Նա զեկույցով հանդես եկավ հանձանաժողովում կազմակերպված «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման արդի մարտահրավերները ԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համատեքստում» խորագրով քննարկման ժամանակ:

Հայտնելով, որ ՌԴ-ի կողմից անցակետում ռենտգեն սարքերի տեղադրումից հետո բեռնատարների թողունակությունն կտրուկ ընկել է՝ «Սիմոնյանն ասաց. «Լարսի անցակետով օրական մոտ 500 բեռնատար տրանսպորտային միջոցների թողունակությունը իջավ 150-200-ի»:

Այս պահին Լարսի անցակետում կուտակված տրանսպորտային միջոցները 1200-ից ավել է, որի մեջ հայ բեռնափոխադրողների թիվը 450-500 է, իսկ նախորդ օրը 492 տրանսպորտային միջոց է անցել այդ անցակետով:

«Գլոբալ առումով վիճակը Լարսում կայունանում է,  բեռնատարները միջինում 5-7 օրվա ընթացքում անցնում են անցակետը»,-հայտնեց ՏԿԵ փոխանախարարը և ճշգրտեց, որ արագ փչացող սնունդ տեղափոխող ավտոմեքենաներն ավելի արագ են անցնում:

Նրա խոսքով՝ որպեսզի Լարսն անցնի 365-օրյա ռեժիմի, Վրացական կողմը Կոբիի հատվածում կառուցում է նոր 23 կմ ճանապարհ, որը պետք է շահագործման հանձնվեր 2023 թվականին, բայց քովիդի պատճառով աշխատանքներն ուշացան և դրանք կաշխատեն 2024 թվականի վերջ:

Աղբյուրը՝   panorama.am