Ռուսաստանի հարավում 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ դեկտեմբերի 21-ը

Ռուսաստանի հարավում 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ դեկտեմբերի 21-ը

«Ռոսավիացիան» որոշում է ընդունել նորից մեկ շաբաթով երկարացնել երկրի հարավում եւ կենտրոնում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը։ Այս մասին տեղեկացվել է օդային տրանսպորտի ռուսական գործակալության կայքում։

«Ռուսաստանի հարավում եւ կենտրոնում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022թ. դեկտեմբերի 21-ը»,- նշել են «Ռոսավիացիայում»։

Պարզաբանվել է, որ սահմանափակվել են թռիչքներն Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի, ինչպես նաեւ Էլիստայի օդանավակայաններում։

ՌԴ-ն չվերթների սահմանափակումներ է մտցրել երկրի հարավում եւ կենտրոնում՝ Ուկրաինայում հատուկ գործողությունն սկսելու պահից։

Ավելի ուշ թռիչքների սահմանափակումները բազմիցս երկարացվել են։ Սահմանափակումների չեղարկման մոտավոր ժամկետներն այժմ անհայտ են։

Աղբյուրը՝   news.am