ԱՄԷ-ն կհյուրընկալի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հաջորդ խոշոր հանդիպումը

ԱՄԷ-ն կհյուրընկալի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հաջորդ խոշոր հանդիպումը

ԱՄԷ-ն կհյուրընկալի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հաջորդ խոշոր հանդիպումը, որը տեղի կունենա 2024 թվականի մարտին:

ԱՄԷ-ն եւ Կամերունը մրցակցում էին միջոցառման անցկացման հարցում, որը հայտնի է որպես MC13 (Նախարարական համաժողով 13)՝ բարձր մակարդակի միջոցառում, որտեղ առեւտրի նախարարները ձգտում են նոր կանոններ սահմանել համաշխարհային առեւտրի համար:

Երկու երկրները համաձայնություն են ձեռք բերել, որ ԱՄԷ-ն կանցկացնի հաջորդ հանդիպումը, իսկ Կամերունը կհյուրընկալի մյուս հանդիպումը:

Նախնական համաձայնագիրը դեռ պետք է հաստատվի ԱՀԿ Գլխավոր խորհրդի կողմից՝ հաջորդ շաբաթ կայանալիք նիստում։

Աղբյուրը՝   news.am