Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը

Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է  ՓՄՁ ենթախորհրդի նիստը
Դեկտեմբերի 13-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է  ՓՄՁ ենթախորհրդի նիստը: 
Նիստին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: Այն ընթացել է   նորընտիր անդամների ընդլայնված կազմով:
 Օրակարգային թեմաներն էին Հայաստանում գործող ածանցյալ ֆինանսական գործիքների կիրառումը, մշակող արդյունաբերության ոլորտում ոչ ակտիվ աշխատուժից մասնագետների ներգրավումը, ինչպես նաև բիզնեսների թվային տրանսֆորմացիան և ինժեներական ընկերությունների կողմից օտարերկրյա հեղինակավոր ընկերությունների պատվերով նորարարական աշխատանքների կատարումն ու դրա հիման վրա ապրանքների արտադրության դեպքում կանխավճարի դիմաց բանկային երաշխիքի տրամադրումը։