Աշխարհում ցեմենտի ամենամեծ արտադրողը լքում է Ռուսաստանը

Աշխարհում ցեմենտի ամենամեծ արտադրողը լքում է Ռուսաստանը

Աշխարհում ցեմենտի ամենամեծ արտադրողը՝ շվեյցարական «Holcim»-ը, ռուսական բիզնեսը կփոխանցի տեղական կառավարմանը։ 

 Ռուսաստանում «Holcim»-ի նախկին ձեռնարկությունները կշարունակեն գործել նոր ապրանքանիշի ներքո։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ղեկավարության հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո ավարտվել է ընկերության ռուսական շուկայից դուրս գալու ընթացակարգը։

«Մենք չենք մեկնաբանում համաձայնագրի մանրամասները նախքան այն կանցնի հաստատման բոլոր փուլերը, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա ներդրումների իրականացման վերահսկման կառավարական հանձնաժողովի կողմից», - ասվում է հայտարարությունում։

«Holcim»-ը Ռուսաստանից հեռանալու մտադրության մասին հայտարարել էր մարտի վերջին՝ որոշումը բացատրելով Ուկրաինայում տիրող իրավիճակով։ Նախկինում ընկերությունը դադարեցրել էր բոլոր ներդրումները ռուսական շուկայում։

Աղբյուրը՝   panorama.am