Արտասահմանյան ապրանքանիշերի հեռանալուց հետո Մոսկվայի առևտրի կենտրոնների հաճախելիությունը նվազել է 25%-ով

Արտասահմանյան ապրանքանիշերի հեռանալուց հետո Մոսկվայի առևտրի կենտրոնների հաճախելիությունը նվազել է 25%-ով

Մոսկվայի և մերձմոսկովյան խոշորագույն առևտրի կենտրոնների այցելությունները 2022 թվականի հունվարից մինչև նոյեմբեր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտասահմանյան բրենդների հեռանալուց հետո նվազել են 25%-ով։ 

Focus Technologies-ի հետազոտությունների և խորհրդատվության ղեկավար Միխայիլ Վասիլևը նշել է, որ արևմտյան ապրանքանիշերը խոշորագույն առևտրի կենտրոնների «հիմնական վարձակալներն» են։ Բացի այդ, նման առևտրային հարթակները ավելի շատ են տուժել ռուսների գնողունակության անկումից։

Magazin Magazin ընկերությունը նշել է, որ ամբողջ Ռուսաստանում այս տարի միայն 122,000 քառ. մ, մանրածախ առևտրի տարածք է արձակալության տրվել, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է։ 2021 թվականին վարձափակալության էր հանձնվել 6,5 անգամ ավելի տարածք։

Աղբյուրը՝   panorama.am