Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ միկրոթաղամասում երկկողմանի կառուցվել են մայթեր

Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ միկրոթաղամասում երկկողմանի կառուցվել են մայթեր

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ միկրոթաղամաս տանող ճանապարհին ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով երկկողմանի մայթեր են կառուցվել ՝ 1 կիլոմետր երկարությամբ եւ 1700 քառակուսի մետր մակերեսով, բազալտե սալիկներով եւ եզրաքարերով։

Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 45 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբեր ամսից եւ ավարտվել են դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում։

«Զորավար Անդրանիկ թաղամաս եւ Ներքին Գետաշեն տանող ճանապարհը, որը Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի վերջնամասում է գտնվում, ունի գերբեռնված հետիոտնային երթեւեկություն, որտեղ եւ անչափ զգացվում էր մայթերի կառուցման կարիքը։ Սրանով միանգամայն կարգավորվում է այս ճանապարհի հետիոտնային անվտանգության խնդիրը»,-ներկայացրեց Վահան Խալոյանը։

Աղբյուրը՝   armenpress.am