Անգլիայում կարգելեն պլաստիկե սպասքի օգտագործումը

Անգլիայում կարգելեն պլաստիկե սպասքի օգտագործումը

Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության նախարար Թերեզա Քոֆին պատրաստվում է հայտարարել մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքից հրաժարվելու Անգլիայի ծրագրերի մասին, գրում է Financial Times թերթը:

Նման սպասքից հրաժարվելու միջոցով իշխանությունները նախատեսում են լուծել ծովերի եւ այլ ջրամբարների աղտոտվածության խնդիրը։ Գործընթացը կլինի փուլային, իսկ պլաստիկե սպասքը նախատեսվում է փոխարինել կենսաքայքայվող այլընտրանքներով։ Ավելի վաղ նման որոշում են կայացրել Շոտլանդիան եւ Ուելսը։  

Թերթի տվյալներով՝ Անգլիայում տարեկան դեն են նետում ավելի քան չորս միլիարդ մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասք։

Աղբյուրը՝   news.am