Հոկտեմբերին Հայաստան փոխանցված տրանսֆերտները 4.8 անգամ ավելացել են

Հոկտեմբերին Հայաստան փոխանցված տրանսֆերտները 4.8 անգամ ավելացել են

Այս տարվա հոկտեմբերին արտերկրից բանկերի միջոցով ֆիզիկական անձանց է փոխանցվել 618 մլն 51 հազար դոլար, որից 482 մլն 979 հազարը՝ ՌԴ-ից:

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում փոխանցվել է 127 մլն 895 հազար դոլար, 40 մլն 641000 դոլարը՝ ՌԴ-ից: Ընդհանուր առմամբ տրանսֆերտները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատությամբ ավելացել են 4.8 անգամ:

Աղբյուրը՝   armenpress.am