Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի ձեռնարկատերերի և պաշտոնյաների դեմ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի ձեռնարկատերերի և պաշտոնյաների դեմ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի ձեռնարկատերերի և պաշտոնյաների դեմ, որոնց մեղադրել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումներին մասնակցելու մեջ։ :

Բրիտանական կառավարության կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են «իրանցի այն գործարարներին և պաշտոնյաներին, որոնք կապված են Կրեմլի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության և/կամ մատակարարման հետ»։

Պատժամիջոցների ցանկում է հայտնվել Oje Parvaz Mado Nafar Company ընկերությունը, դրա տնօրեն Յուսեֆ Աբութալեբին։ Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Աբդոլլահ Մեհրաբիի և Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Աֆշին Հաջեհ Ֆարդի նկատմամբ։

Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը, իբր, ներկայումս անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են նման մեղադրանքները։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարել է անօդաչու թռչող սարքեր, սակայն Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի ամիս առաջ։

Երեկ Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել էր, որ անօդաչուների հարցով ուկրաինացի և իրանցի փորձագետների հանդիպման ժամանակ Կիևն ապացույցներ չի ներկայացրել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու վերաբերյալ։

Նա նաև հավելել էր, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցություն գոյություն ունի վաղուց, և դարձյալ հաստատել Էր, որ երկրներն Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ չեն փոխգործակցել անօդաչուների հարցով։

Աղբյուրը՝   b24.am