Շինարարական թույլտվությունների երկարաձգման համար կսահմանվի լրացուցիչ տուրք

Շինարարական թույլտվությունների երկարաձգման համար կսահմանվի լրացուցիչ տուրք

Հայաստանում սահմանված ժամկետում կիսակառույց շենքերը պետք է հարկվեն։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը կազմվել է նրա համար, որպեսզի կառուցապատողները չչարաշահեն իրենց տրված շինարարական թույլտվությունները եւ չձգձգեն շինարարական գործընթացները՝ պետության կողմից վերահսկողության բացակայության պայմաններում: 

Բացի այդ, շինարարական թույլտվությունների երկարաձգման համար կսահմանվի լրացուցիչ տուրք։

«Այսպես, ըստ նախագծի, շինարարական թույլտվությունների համար կսահմանվի բազային տուրք։ Երեւանում գտնվող մինչեւ 300 քմ մակերեսով առանձնատների համար այն կկազմի շուրջ 15 հազար դրամ, տան գտնվելու գոտուց կախված՝ ավելանում են գործակիցները»,-պարզաբանեց Պողոսյանը։

Նման տների համար, բայց արդեն Երեւանից դուրս, գործակից չի կիրառվի։ Մաքսատուրքը կկազմի 15 հազար դրամ։ Նույն տուրքը կգործի մինչեւ 200 քմ մակերեսով հասարակական եւ արտադրական շենքերի համար:

Միաժամանակ, 200-500 քմ մակերեսով արտադրական եւ հասարակական նշանակության շենքերի եւ 300-500 քմ մակերեսով բնակելի տների համար մաքսատուրքը կկազմի 30 հազար դրամ։

«Մեծ տարածքների դեպքում՝ ավելի քան 3 հազար քմ, մաքսատուրքը կբարձրանա ընդհուպ մինչեւ 1 մլն դրամ»,-հայտնեց փոխնախարարը։

Երկարացման համար տուրքերը պետք է վճարել կրկնակի (ոչ մեծ շենքերի համար) կամ եռակի չափով: Մասնավորապես, 3 հազար քմ-ից ավելի մակերեսով շենքերի համար տուրքը կկազմի 3 մլն դրամ։ Եվ դա դեռ բազմապատկվելու է գոտիավորման համապատասխան գործակիցներով:Այլ կերպ ասած, պետք է վճարել այնքան, որ կառուցապատողներին  տնտեսապես շահավետ լինի ժամանակին շինարարությունն ավարտելը։ 

Աղբյուրը՝   news.am