Հայաստանում անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիների շրջանում գերակշռում են ռուսաստանցիները

Հանրապետության անշարժ գույքի շուկայում ընթացիկ տարվա առաջին ամսվա 10 ամիսներին գրանցվել է 166 հազար 486 գործարք: Այս ցուցանիշը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.6 տոկոսով; Այս մասին տեղեկացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը:
«Շուկայում ակտիվացումը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ, որը հանգեցրել է անշարժ գույքի գների աճին: Հոկտեմբեր ամսին Հայաստանում բնակարանների գները, միջինացված, 2021 թվականի հոկտեմբերի համեմատ աճել են 12.9 տոկոսով: Մարզերում գների աճի միջինացված ցուցանիշը կազմում է 19.1 տոկոս»,-ասաց Արման Պետրոսյանը:
Արման Պետրոսյանը նկատեց, որ անշարժ գույքի շուկան առաջինն է արձագանքում տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին: Քանի որ վերջին 9 ամիսներին 14.1 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել, հետևաբար դա իր հերթին ազդել է գնողունակ-պահանջարկի վրա: Շուկայի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաև հիփոթեքային բարենպաստ պայմաններով ծրագրերը:
Հաճախ քաղաքացիների մոտ տեսակետներ են շրջանառվում այն մասին, որ օտարերկրացիների ներհոսքը Հայաստան իր ազդեցությունն է թողել բնակարանների գների վրա: Մասնագետը նշեց, որ իրականում գործարքների կառուցվածքում օտարերկրացիների մասնաբաժինը շատ քիչ տոկոս է կազմում և չի կարող ընդհանուր շուկայի գների վրա մեծ ազդեցություն թողնել:
Աղբյուրը՝ armenpress.am