Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 36 մլն 153.2 հազար լիտր հանքային ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23%-ով:

Միևնույն ժամանակ 1%-ով աճել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2021թ-ի 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել էր 47 մլն 568.7 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2022 թ-ի հունվար-հոկտեմբերին՝ 48 մլն հազար լիտր:

Աղբյուրը՝   panorama.am