Հռոմի Պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում տիրող հումանիտար իրավիճակի առնչությամբ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ս․ Պետրոսի տաճարի հրապարակում հազարավոր հավաքվածների ներկայությամբ մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում՝ Լաչինում տիրող հումանիտար իրավիճակի համար, հաղորդում է Vaticannews-ը։:
Նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լենռային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մայրուղին է։ «Շուրջ 120 հազար մարդ, ներառյալ 30 հազար երեխա, մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության այլ կարիքներից։ Կիրակի Հռոմի Պապը բոլոր կողմերին կոչ է արել խաղա լուծում գտնել՝ ի բարօրություն մարդկանց»,- ասված է հրապարակման մեջ։
«Սիրելի քույրեր և եղբայրներ, ես անհանգստացած եմ Հարավային Կովկասում գտնվող Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մասնավորապես մտահոգ եմ բնակչության մարդասիրական ծանր պայմանների առնչությամբ, որոնք սպառնում են էլ ավելի վատթարանալ ձմեռային եղանակի պայմաններում: Իմ խնդրանքն է բոլոր ներգրավվածներին պարտավորվել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն ժողովրդի բարօրության», -հորդորել է Պապը։
Արդեն 7 օր Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Այն փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։