Լատվիան 550 հազար եվրո կհատկացնի ուկրաինական լրատվամիջոցների համար գեներատորներ գնելուն

Լատվիայի կառավարությունը որոշել է աջակցել մշակույթի նախարարության նախաձեռնությանը` պետական բյուջեից 559 640 եվրո հատկացնելով Ուկրաինայի պետական լրատվամիջոցների համար չնախատեսված ծախսերին։
Գումարը կփոխանցվի Հանրային էլեկտրոնային լրատվամիջոցների խորհրդին (SELPP)՝ Ուկրաինայի պետական հանրային հեռուստառադիոընկերությունների գործունեության համար անհրաժեշտ դիզելային գեներատորներ ձեռք բերելու նպատակով։
Նոյեմբերի 29-ին Ուկրաինայի մշակույթի եւ տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն դիմել է ԵՄ անդամ պետությունների մշակույթի նախարարներին՝ ուկրաինական մշակութային հատվածին եւ ԶԼՄ-ներին՝ ձմեռը գոյատեւելու համար հնարավոր աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Ուկրաինական ԶԼՄ-ներին անհրաժեշտ են հատկապես դիզելային գեներատորներ։
Լատվիայի նախարարների կաբինետը որոշել է պետական բյուջեից գրեթե 560 հազար եվրո հատկացնել Ուկրաինայի կարիքների համար գեներատորներ գնելուն։
Հունիսի 29-ին Լվովում Չեխիայի, Էստոնիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի եւ Ուկրաինայի մշակույթի նախարարությունները ստորագրել են Լվովի հռչակագիրը, որում, մասնավորապես, գնահատվում է մշակութային ժառանգության եւ ուկրաինական պետական լրատվամիջոցների գործունեության աջակցության հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը:
Աղբյուրը՝ news.am