Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասով նվազման միտում է ցույց տալիս

Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասով նվազման միտում է ցույց տալիս
Հայաստանի պետական պարտքը արտաքին փոխառությունների մասնաբաժնի նվազման միտում է ցուցաբերում։ Տեղեկությունը  հայտնել է ԵԱԶԲ երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պետական պարտքն ընդունելի մակարդակի վրա է։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբի դրությամբ, բանկի հաշվարկներով, պետական պարտքի մակարդակը կազմել է ՀՆԱ-ի մոտ 50%-ը՝ տարեսկզբից կրճատվելով 13,5 կետով:
Պետական պարտքի մակարդակի նվազմանը նպաստել են նախևառաջ ՀՆԱ-ի աճը և տարեսկզբից հայկական դրամի 18 տոկոս ամրապնդումը։
«ԵԱԶԲ մակրոտնտեսական կանխատեսում 2023»-ում նշվում է, որ սեպտեմբերի վերջի դրությամբ՝ պետական պարտքի մակարդակը կազմում էր ՀՆԱ-ի 53,7%՝ տարեսկզբից կրճատվելով 9,8%-ով:
Դա պայմանավորված է ներքին պարտքի 56% աճով (10 ամսվա ընթացքում 50% աճի դեպքում), արտաքին պարտքի տարեկան 9% անկմամբ։
Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 10,1 մլրդ դոլար։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը 9,225 մլրդ դոլար էր։
2022 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը, ըստ ԵԱԶԲ-ի գնահատականների, կկազմի 12,5%։
Աղբյուրը՝  armeniasputnik.am