Գառնի համայնք սուբվենցիա 2022 ամփոփում

Գառնի համայնք սուբվենցիա 2022 ամփոփում
Գառնի համայնքը 2022 թվականին երկու սուբվենցիոն ծրագիր էր ներկայացրել, որոնց շրջանակում այս պահին ընթացքի մեջ են
Գառնիի համայնքապետարանի շենքի նկուղի նորոգման աշխատանքներ. շահած ծրագրի արժեքը շուրջ 24 մլն. դրամ է, որից 35% -ը պետական բյուջեի ներդրման չափն է, 65%-ը՝ համայնքի ներդրումը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Գառնի համայնքի Գեղարդ, Հացավան, Գեղադիր բնակավայրերում ջրագծերի կառուցում և Գառնի համայնքում՝ քլորակայանի կառուցում: Ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ արդիականացվում է վթարային վիճակում գտնվող շուրջ 4,5 կմ երկարությամբ ջրագիծ, որից
Գեղարդ բնակավայրում՝ 2,5 կմ
 Հացավան բնակավայրում՝ 1 կմ
Գեղադիր բնակավայրում՝ 1 կմ:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 69 մլն. դրամ է, որից 60% -ը պետական բյուջեի ներդրման չափն է, 40%-ը՝ համայնքի ներդրումը:
Աշխատանքներն ընթացքի մեջ են: