Ի՞նչ անշարժ գույք կարող են ձեռք բերել օտարերկրացիները Հայաստանում․ որքա՞ն գույք է ձեռք բերվել վերջին հինգ տարիներին

Ի՞նչ անշարժ գույք կարող են ձեռք բերել օտարերկրացիները Հայաստանում․ որքա՞ն գույք է ձեռք բերվել  վերջին հինգ տարիներին

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ վերջին 5 տարիներին Հայաստանում օտարերկրացիները անշարժ գույք ձեռք բերելու 8000–-ից ավելի գործարք են իրականացրել դրանց կեսից ավելին՝ Երևանում։ Կադաստրի կոմիտեի շուկայի վերլուծության բաժնի պետ Աննա Նազարյանը https://ejc.am/hy –-ի հետ զրույցում փաստում է, որ Հայաստանում գույք ձեռք բերելու հարցում օտարերկրացիներից ամենաակտիվըՌուսաստանի քաղաքացիներն են։ Վերջին հինգ տարիներին նրանք գնել են 4383 գույք, երկրորդ տեղում՝ ԱՄՆ–ի, երրորդում Իրանի քաղաքացիներն են ։ 

Պատկերը նույնն է նաև այս տարվա հունվար հոկտեմբեր ամիսներին։ Հայաստանում անշարժ գույք ձեռք են բերել հիմնականում Ռուսաստանի քաղաքացիները՝ 934, ԱՄՆ քաղաքացիները՝ 907, Իրանի քաղաքացիները՝ 72, եվրոպական երկրների քաղաքացիները՝ 223։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 25 տոկոս։ Հստակ է, որ 2022 թվականի հունվար–սեպտեմբերին Թուրքիայի 10  քաղաքացի է բնակարան ձեռք բերել Երևանում։ Ադրբեջանի երկու քաղաքացի էլ է գույք  ձեռք բերել մեկը՝ Երևանում, մյուսը՝ Լոռու մարզում։ Նշվում է երկիրը, ոչ թե ազգությունը»։

Հայաստանում գույք ձեռ բերած Ադրբեջանի երկու քաղաքացիներն էլ ազգությամբ  հայեր են, որոնք չեն հրաժարվել այդ երկրի քաղաքացիությունից։ Ինչ վերաբերում է Թուրքիայի քաղաքացիներին, ապա նրանք 2005-ից մինչև այսօր անշարժ գույքի ձեռք բերման 83 գործարք են իրականացրել։ Վերջին 5 տարիներին վիճակագրությունը առանձնապես չի փոխվել 2017-ին , օրինակ, 11 գործարք է իրականացվել, 2020-ին՝ 2-ը, 2021-ին ՝8–ը։ իսկ այս տարվա   հունվար հոկտեմբերին օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել 1581 անշարժ գույք։  804 գործարք վերաբերում է բնակարաններին, 300–ը՝ հողամասերին, 269-ը՝ մասնավոր տներին։

  Ո՞ր մարզերն են ամենաակտիվը

Երևան, Կոտայք, Արմավիր, Արարատ,  Շիրակ վերջին հինգ տարում օտարերկրացիները մեր երկրում ամենաշատը անշարժ գույք ձեռք են բերել  մայրաքաղաքում ու հենց այս մարզերում։  Ընդհանուր առմամբ՝  2018 թվականից մինչև այսօր անշարժ գույքի գնման  8115 գործարք է իրականացվել։  Ամենաակտիվ տարին եղել է 2019 թվականը օտարերկրացիները հանրապետությունում  2232 անշարժ գույք են ձեռք բերել, որից 1286–ը Երևանում։

Ինչպե՞ս է կարգավորվում օտարերկրացիների՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու իրավունքը

Օտարերկրյա քաղաքացիների՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակումներն ամրագրված են Սահմանադրության 60–րդ հոդվածում, որի 6-րդ կետով ամրագրվում է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Դեպքերը  սահմանում է Հողային օրենսգիրքը՝  պարզաբանում է Կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը։  Նրա խոսքով՝  հիմնականում մնում են   գյուղատնտեսական նշանակության հողերը։ Այն հողամասերը, որոնք կառուցապատման համար նախատեսված չեն, նախատեսված չեն տնամերձ , հասարակական արտադրական նշանակության շենք շինությունների համար։ Գյուղատնտեսական հող չեն կարող ձեռք բերել, բայց կարող են հող ձեռք բերել ու բնակարան կառուցել։  Գասպարյանի խոսքով՝ սահմանափակումը չի վերաբերում կացության հատուկ կարգավիճակ ունեցողներին։ 2018թ հունվարին որոշ կարգավորումներ են արվել. «Շատ ունենք դեպքեր, երբ օտարերկրյա  քաղաքացին, նաև՝ կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձը, հողամաս է ձեռք բերում օրենքով չարգելված հիմքերով։ Օրինակ, ունեցել է հատուկ կացության կարգավիճակ, այնուհետև այն կորցրել է։ Կորցնելու պահից մեկ տարվա ընթացքում նա պարտավոր է գույքը  օտարել»։

Եթե օտարերկրացին ժառանգության հիմքով գույք է ձեռք բերել, ապա այդ գույքը  նույնպես պետք է օտարվի 1 տարվա ընթացքում։ Օտարերկրյա պետություններում գրանցված իրավաբանական անձանց համար, ի տարբերություն ֆիզիկականների,  սահմանափակում  չեն գործում՝ ասում է Կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը. «Ցանկացած իրավաբանական անձ իրավունք ունի ՀՀ տարածքում հողամաս ձեռք բերել այդ թվում՝ նաև գյուղատնտեսական նշանակության հողամաս»։

ՀՀ ոստիկանության վերջերս քննարկման ներկայացված նախագծով առաջարկվում է պարզեցված ընթացակարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք տալ  կրթության, գիտության, մշակույթի, ոլորտներում նշանակալի ավանդ ունեցող, նաև՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրում արած անձանց։