Կիտրոնի պահանջարկը կտրուկ աճում է, քանի որ չինացիները ցանկանում են բարձրացնել իմունիտետը Covid-ի դեմ

Կիտրոնի պահանջարկը կտրուկ աճում է, քանի որ չինացիները ցանկանում են բարձրացնել իմունիտետը Covid-ի դեմ

Կիտրոն աճեցնող չինացի ֆերմերների բիզնեսը հանկարծ սկեսել է ծաղկել, քանի որ քաղաքացիները դիմում են բնական միջոցների՝ Covid վարակների աճող ալիքի դեմ պայքարելու համար:

Վենը կիտրոն է աճեցնում մոտ 53 հեկտարի վրա Անյուեում՝ հարավարեւմտյան Սիչուան նահանգում, որտեղ արտադրվում է Չինաստանի մրգի մոտ 70%-ը: Նա ասել է, որ իր վաճառքները վերջին շաբաթվա ընթացքում ավելացել են օրական մինչեւ 20-30 տոննա՝ նախկին 5-6 տոննայի համեմատ:

Կիտրոնի պահանջարկի աճը գալիս է այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Պեկինը եւ Շանհայը, որտեղ մարդիկ շտապում են գնել վիտամին C-ով հարուստ մթերքներ՝ համաճարակի դեմ վերջին պայքարում իրենց իմունիտետը բարձրացնելու համար: Քանի որ մրսածության եւ գրիպի դեղերը սպառվում են, սա եւս մեկ օրինակ է այն բանի, որ անպատրաստ հասարակությունը ստիպված է զբաղվել զրոյական Covid-ի քաղաքականությունից կառավարության կտրուկ հեռացմամբ:

Ընդ որում՝ ասվում է, որ բավարար ապացույցներ չկան, որ վիտամին C-ն կարող է բուժել կամ կանխարգելել Covid-ը:

«Վերջին չորս-հինգ օրվա ընթացքում կիտրոնի գները կրկնապատկվել են»,- ասել է Անյուեից մեկ այլ ֆերմեր, որը հայտնի է Լյու Յանցզինգ անունով: Նա նշել է, որ աշխատում է օրական 14 ժամ, որպեսզի զբաղվի ամբողջ երկրից ստացվող պատվերներով: Մինչեւ վերջին աճը, կիտրոնները վաճառվել են մեկ ֆունտի դիմաց 2-3 յուանով կամ 30-40 ցենտով: Այժմ դրանք արժեն 6 յուան։

Այլ մրգերի, այդ թվում՝ նարնջի եւ տանձի վաճառքը նույնպես կտրուկ աճում է Dingdong Maicai էլեկտրոնային առեւտրի հարթակում, որը վաճառում է թարմ արտադրանք, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Պահածոյացված դեղին դեղձը նույնպես պահանջարկ ունի, քանի որ որոշ չինացիներ կարծում են, որ սառը եւ քաղցր մրգերը բարելավում են ախորժակը, հատկապես, երբ մարդը հիվանդ է:

Անցյալ ամիս մրգերի եւ բանջարեղենի աճեցմամբ զբաղվող չինացի ֆերմերներն անհանգստանում էին տոննաներով թարմ սննդի կուտակումից՝ վիրուսի պատճառով երկրի տրանսպորտային խիստ սահմանափակումների պատճառով: Վենի խոսքով, Անյուեի գյուղերում կիտրոնի գինը գրեթե զրոյի է հասել, քանի որ պաշարները կուտակվել են առանց վաճառքի համար ներքին կամ արտահանման շուկաների, ինչը մեծ վնաս է պատճառել ֆերմերներին: Հիմա ամեն ինչ փոխվել է։

«Մարդիկ կարծես հանկարծ հասկացան, որ կիտրոնը լավ է,- ասել է ֆերմեր Լյուն,- Հուսով եմ՝ այս գիտակցումը երկարաձգվի»։

Աղբյուրը՝   news.am