«Հույս ունենք, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կլուծվի երկխոսության ճանապարհով». Քանանի

«Հույս ունենք, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակումը կլուծվի երկխոսության ճանապարհով». Քանանի
 
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին պատասխանելով «ISNA» լրատվական գործակալության Լաչինի միջանցքի արգելափակման մասին հարցին՝ ասել է.
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դրել է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև վեճերի խաղաղ կարգավորման վրա։
Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»:
Հայտարարելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է թույլ չտալ ցանկացած անհարկի լարվածություն, Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի կողմերի միջև երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով