Բելառուսը 2023-ին 5%-ով կավելացնի սննդամթերքի արտահանումը

Բելառուսը 2023-ին 5%-ով կավելացնի սննդամթերքի արտահանումը

Բելառուսը ծրագրում է հաջորդ տարի սննդամթերքի արտահանումն ավելացնել առնվազն 5%-ով։

Փոխվարչապետ Լեոնիդ Զայացի խոսքով՝ արտաքին գները բարենպաստ են իրենց համար: Ավելացնելով մատակարարումների ծավալը՝ կարող են նաև արտարժութային եկամուտներ ունենալ:

Ավելի վաղ փոխվարչապետը հայտնել էր, որ 2022-ի 10 ամիսների արդյունքներով բելառուսական սննդամթերքի արտահանումն աճել է 26%-ով։ 2022 թվականի վերջին այն պետք է կազմի ավելի քան 8 միլիարդ դոլար։

Ըստ նրա՝ պատժամիջոցների պայմաններում անգամ բելառուսական ձեռնարկություններն ընդլայնում են մատակարարումները ավանդական շուկաներ, ԱՊՀ երկրներ, ինչպես նաև նոր շուկաներ են գտնում։

Փոխվարչապետը հիշեցրել է, որ այս տարվա տասը ամիսներին դեպի Ռուսաստան սննդամթերքի արտահանման աճը կազմել է 24%:

Աղբյուրը՝   b24.am