Ֆիլիպ Մորրիսի PMI Science ԳՀԿ-ում ամփոփվել է BSC-ի տեխնոլոգիական ձեռներեցություն դասընթացը

Ֆիլիպ Մորրիսի PMI Science ԳՀԿ-ում ամփոփվել է BSC-ի տեխնոլոգիական ձեռներեցություն դասընթացը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ՝ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնն իրականացրել է «Տեխնոլոգիակա նձեռներեցություն» դասընթացը։

Գյումրիում, Վանաձորում, Երևանում դասընթացը ներառել է շուրջ 300 մասնակից:

Երևանյան դասընթացի մասնակիցների ավարտական երեկոն ու հավաստագրերի հանձնման արարողությունն անցկացվել է Հայաստանում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում:

30-ժամանոց դասընթացի ծրագրում եղել է ձեռներեցության վարքագծից մինչև տեխնոլոգիական մարկետինգ և հաղորդակցության հմտություններ ու կառավարում: Պրակտիկ փուլում մասնակիցները շուրջ 20 տեխնոլոգիական և խորհրդատվական ընկերություններում զարգացրել են իրենց գաղափարները՝ ներդրումներից մինչև բիզնեսի առաջխաղացում:

«Դասընթացին միանալու ցանկություն ունեցողներին պայմանականորեն կարող ենք բաժանել 3 խմբի: Առաջին խմբում ՏՏ ընկերություններում աշխատողներն են, որոնք ուզում են ձեռնարկատիրական հմտությունները զարգացնել: Երկրորդ խումբը ավանդական ձեռներեցությամբ զբաղվողներն են, որոնք էլ ցանկանում են բիզնեսում կիրառել տեխնոլոգիական լուծումներ: Երրորդ խմբում սեփական ՏՏ բիզնեսը հիմնել ցանկացողներն են», – պատմում է Բիզնեսի Աջակցման Կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը:

«Մենք կարևորում ենք Հայաստանում ՏՏ ոլորտի առավել զարգացումը: Ֆիլիպ Մորրիսի գործունեությունն այստեղ միտված է նաև հենց դրան: PMI Science-ը հիմնականում զբաղվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտով, տվյալագիտությամբ և նյութաբանությամբ: Այնպես որ մենք այսօրինակ դասընթացները մեծ սիրով ընդունում ենք մեր հարկի տակ», – ասում է PMI Science-ի տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանը, – «BSC-ի հետ սա առաջին համագործակցությունը չէր: Նախկինում էլ կենտրոնը տվյալագետների վերապատրաստում է անցկացրել: Մենք էլ Հայաստանի տվյալագետների, կարելի է ասել, ամենամեծ թիմն ունենք, հետևաբար շահագրգռված ենք, որ այդպիսի մասնագետները շատ լինեն, մենք էլ կարողանանք մեր թիմն ավելի մեծացնել»:

Ինտենսիվ դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք են բերել տեխնոլոգիական ձեռներեցությանն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, կատարել պրակտիկ առաջադրանքներ:

«Ծրագիրը համարում ենք հաջողված: ՏՏ ոլորտը զարգացնելուն զուգահեռ պետք է զարգացնենք նաև տեխնոլոգիական ձեռներեցությունը, որպեսզի այն ներուժը, որն ունենք ու ծախսում ենք տեխնոլոգիական պրոդուկտի ստեղծման վրա, հասանելի դարձնենք աշխարհին, ոչ թե սահմանափակվենք միայն Հայաստանով», – ՀՀ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչ Հրանտ Մկրտչյանը հույս ունի, որ տեխնոլոգիական ձեռներեցությունը կզարգանա նաև հենց այս դասընթացի մասնակիցների շնորհիվ:

«Ֆիլիպ Մորրիսի» PMI Science գիտահետազոտական կենտրոնի տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանն էլ վերջում մասակիցներին հայտնեց, որ իրենք բաց են համագործակցությունների համար և կարող են դառնալ հարթակ ստացած գիտելիքները ամրապնդելու, կիրառելու և նորարարությունների համար:

PMI Science գիտահետազոտական կենտրոնը Ֆիլիպ Մորրիսի հիմնած երեք կենտրոններից մեկն է՝ Շվեյցարիայի ու Սինգապուրի հետ միասին։Կենտրոնն աշխատում է մի շարք առաջնային ուղղություններով, ինչպիսիք են՝ Տվյալագիտություն, Տեխնոլոգիաներ, Նյութագիտություն, Մտավոր սեփականություն , Նորարարությունների կառավարում և այլն։ Գիտահետազոտական կենտրոնը որդեգրել է եզակի մոտեցում՝ աջակցելու Հայաստանում հետազոտական և կրթական էկոհամակարգին։ Այն համագործակցում է ավելի քան 125 հայ գիտնականների հետ։ Կենտրոնի աջակցությամբ 121-ից ավել մագիստրատուրայի ուսանողների և 40-ից ավել ասպիրանտների շնորհվել են կրթաթոշակներ, որոնք բավարար են ուսման ծախսերը հոգալու և հետազոտություն իրականացնելու համար։

Վերջին 28 տարիների ընթացքում BSC-ն խթանել է մեծաթիվ բիզնես ընկերությունների և նախաձեռնությունների աճն ու զարգացումը և օգնել բազմաթիվ խոշոր և հայտնի ընկերությունների, ինչպես նաև միջազգային զարգացման գործակալությունների՝ զարգացնել եկամտաբեր բիզնեսներ և իրականացնել հաջողված նախագծեր։ BSC-ի բոլոր գործառնությունները հիմնված են հիմնարար արժեքների՝ գործընկերության, գերազանցության, հաստատակամության և թափանցիկության վրա, ինչի շնորհիվ էլ կարողանում են ավելացնել հաճախորդների և գործընկերների բիզնեսի և այլ նախաձեռնությունների արժեքը:

Աղբյուրը՝   b24.am