Կառավարության որոշմամաբ Շիրակի մարզին 155 մլն 308 հազար դրամ է հատկացվել սուբվենցիոն 4 ծրագրերի համաֆինանսավորման համար

Կառավարության որոշմամաբ Շիրակի մարզին 155 մլն 308 հազար դրամ է հատկացվել սուբվենցիոն 4 ծրագրերի համաֆինանսավորման համար
Աշոցք խոշորացված համայնքի Արփենի, Բաշգյուղ, Փոքր Սարիար և Կրասար բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը է 90 մլն 643 հազար դրամ է կազմել, որից կառավարության համամասնությունը՝  70 տոկոս (բարձր լեռնային)՝ 63 մլն 450 հազար դրամ:
Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 51 մլն 758 հազար դրամ է, կառավարությունը ծրագրի գումարի 60 տոկոսն է հատկացրել։ Կառուցվել է բնական գազի 2,3 կմ ներքին ցանց:
Աշոցք համայնքի Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում փողոցների ասֆալտապատման ծրագրի ընդհանուր գումարը 60 մլն 246 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը՝ 50 տոկոս(բարձր լեռնային)։ Ասֆալտապատ ճանապարհի երկարությունը կազմում է 418 մետր, որից 118մ Աշոցք բնակավայրում, իսկ 300մ ՝ Փոքր Սեպասարում։
Մարմաշեն համայնքի Շիրակ գյուղում 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի  կառուցման ծրագրի արժեքը 74 մլն 122 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 60 տոկոս։