Շաքարային և ոչ շաքարային դիաբետերի համար բաշխվել է 18 անվանում դեղ. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ շաքարային դիաբետը էնդոկրին հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ և ածխաջրատային, ճարպային ու սպիտակուցային փոխանակության խանգարումներով՝ պայմանավորված ինսուլինի արտազատման և ազդեցության խանգարումներով կամ դրանց համակցմամբ:
Ոչ շաքարային դիաբետը հիվանդություն է, որի առաջացման հիմքում ընկած է հակամիզամուղային հորմոնի արտազատման խանգարումը, երիկամների կայունությունը հակամիզամուղային հորմոնի ազդեցության նկատմամբ կամ հեղուկի ավելցուկային օգտագործումը:
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ նշված հիվանդությունների համար ձեռք են բերվել և բաշխվել 18 անվանում դեղ և բժշկական նշանակություն ունեցող ապրանքներ:
Աղբյուրը՝ hy.armradio.am