Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում այս տարի իրականացվել է սուբվենցիոն հինգ ծրագիր

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում այս տարի իրականացվել է սուբվենցիոն հինգ ծրագիր

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում 2022 թվականին իրականացվել է սուբվենցիոն հինգ ծրագիր՝ շուրջ 128 միլիոն 399  հազար դրամ պայմանագրային ընդհանուր արժեքով։

սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը Շողակաթում տրվել է այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին։ 2022 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ ավարտվել է մեկ ծրագիր, մնացած 4-ը գտնվում են ավարտական փուլում։

128 միլիոն 399 հազար դրամից ՀՀ Կառավարության հատկացումը կազմում է 78 միլիոն 294 հազար դրամ, Շողակաթի համայնքապետարանի հատկացումը՝ 50 միլիոն 104 հազար դրամ։  

Սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվել  են Շողակաթ գյուղի 9-րդ, 4-րդ եւ 1-ին փողոցները։ Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմել  է 38,4 միլիոն դրամ։

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով լուսավորության ցանց է կառուցվել  Ծափաթաղ, Ջիլ, Արտանիշ, Շողակաթ, Դրախտիկ եւ Աղբերք գյուղերում։ Ծրագրի  պայմանագրային  արժեքը կազմել  է 25 միլիոն  դրամ։

Սուբվենցիոն երրորդ ծրագրով վերանորոգվել են Շողակաթ գյուղի բազմաբնակարան շենքի մուտքերը եւ դռները։ Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմել է 8,8 միլիոն դրամ։

Սուբվենցիոն չորրորդ ծրագրով  խմելու ջրատարի ներքին եւ արտաքին ցանցեր են կառուցվել  Դրախտիկ, Ջիլ եւ Արտանիշ բնակավայրերում։ Ծրագրի պայմանագրային  արժեքը կազմել  է 34 միլիոն 749 հազար դրամ։

Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով սալիկապատվել է  Շողակաթ գյուղի 7-րդ փողոցը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 21 միլիոն 450  հազար դրամ։  

2022 թվականի հոկտեմբերից Շողակաթ խոշորացված համայնքը, համաձայն ՀՀ Կառավարության համապատասխան որոշման, ընդգրկվել է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում։

Աղբյուրը՝   armenpress.am