Երևանում մթնոլորտային օդի որակը

Երևանում մթնոլորտային օդի որակը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 15-21-ը:

 

«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ դեկտեմբերի 17-ին և 20-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 16-18-ը, Արաբկիրում՝ դեկտեմբերի 16-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 21-ին, Շենգավիթում՝ դեկտեմբերի 18-ին», -հայտնում են կենտրոնից։