Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հրաժարվում են Եվրոպայում ունեցած գրասենյակներից

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հրաժարվում են Եվրոպայում ունեցած գրասենյակներից

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները հրաժարվում են Եվրոպայում վարձած գրասենյակներից, քանի որ սեկտորի արագ աճը դադարել է։

Google Alphabet-ը, Meta-ն եւ կորպորատիվ ծրագրային ապահովման հսկան՝ Salesforce-ը, մտնում են ամերիկյան տեխնոլոգիական այն խմբերի մեջ, որոնք փորձում են հրաժարվել Լոնդոնում եւ Դուբլինում վարձակալած գրասենյակներից։

Այս քայլերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ ընկերություններն արձագանքում են տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի անկմանը ծախսերի, այդ թվում աշխատատեղերի կրճատմամբ։

Գրասենյակների վարձավճարն իջնում է Ատլանտիկայի երկու կողմում՝ տոկոսադրույքների աճի, մռայլ տնտեսական հեռանկարների եւ հեռավար աշխատանքի աճի պատճառով։

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ հեռավար աշխատելու պահանջները որոշ տեխնոլոգիական ընկերությունների վերածել են պատահական վարձատուների, որոնք այժմ փորձում են նորից վարձով տալ ավելորդ մակերեսներն անշարժ գույքի բարդ շուկայում։

Աղբյուրը՝   news.am