2022թ. 9 ամսում Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքը 255 հազարով ավելի է, քան ամբողջ 2021թ.

2022թ. 9 ամսում Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքը 255 հազարով ավելի է, քան ամբողջ 2021թ.

Ուղեւորահոսքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2022թ. հունվար-սեպեմբերին գերազանցել է 2 մլն 593 հազարը։

Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը նույն ժամանակամիջոցում կազմել է 42 640 մարդ։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը 2022թ. 9 ամիսներին գերազանցել է 2  մլն 636 հազարը, ինչը 255 հազարով ավելին է, քան ամբողջ 2021թ.։

Անցած տարի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 2 մլն 381 հազար 680 մարդ։

Աղբյուրը՝   news.am